Բավ է պառակտվել
15-12-2016 00:23

Ընձուղտները կանգնած են անհետացման եզրին

Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) խնդիրը` մոլորակի կենսաբազմազանության պահպանությունը վերահսկելն է: Դրա համար կազմակերպության փորձագետները պարբերաբար թարմացնում են վտանգի տակ գտնվող կենդանիների և բույսերի տեսակների միջազգային ցուցակը:
Վերջին մոնիտորինգը ցույց է տվել, որ մոլորակի ամենաբարձրահասակ կենդանիների՝ ընձուղտների գոյությունը վտանգված է:
Այսպիսով, վերջին 30 տարիների ընթացքում նրանց թվաքանակը նվազել է ավելի քան 40%-ով:
ԲՊՄՄ Կարմիր գրքում տարբերակվում են սպառնալիքի ինը աստիճաններ. Սպառնալիքը չի գնահատվում, բավականաչափ տվյալներ չկան, գտնվում են ցածր ռիսկայնության տակ, մոտ են խոցելի վիճակին, խոցելի վիճակում են, վտանգված են, խիստ վտանգված են, վայրի բնության մեջ անհետացածներ, ամբողջովին անհետացածներ:
Այսօրվա դրությամբ ընձուղտներին տրվել է « խոցելի վիճակում գտնվող» աստիճանը, ինչը նշանակում է, որ վայրի բնության մեջ նրանց ոչնչացումը միջնաժամկետ հեռանկարում է:
Իբրև կենդանիների ոչնչացման պատճառ ԲՊՄՄ -ն մատնանշում է մարդու գործունեությունը: Դրանց թվում են ապօրինի որսը և ընձուղտների բնակության վայրերի կորուստը: Գյուղատնտեսության և հանքաարդյունաբերության նպատակով օգտագործվող տարածքների ընդլայնումը հանգեցրել է այն բանին, որ 1985 թվականից ընձուղտների առանձնյակների քանակը խիստ նվազել է՝ 150 000-ից դառնալով 97 500:
Այժմ, երբ նրանց գոյությանը վտանգ է սպառնում, ԲՊՄՄ -ն ընձուղտներին առել է իր հսկողության տակ: