Բավ է պառակտվել
28-02-2014 18:13

Յնուկովիչի ու նրա որդու նկատմամբ հետաքննություն է սկսվել

Ժնևում Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա ավագ որդու՝ Ալեքսանդրի դեմ հետաքննություն են սկսել;
Նրանք կասկածվում են փողերի լվացման համար։
Ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել էր, որ եթե երկրի տարածքում հայտնաբերվեն ակտիվներ, որոնք կապ կունենան Ուկրաինայի պաշտոնանկ նախագահի հետ, ապա դրանք կսառեցվեն։
Շվեյցարիայում արշավ է սկսվել հատկապես Յանուկովիչի ավագ որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի MAKO Holding ընկերության դեմ, որի միջոցով էլ նա իրականացրել է ածխի առևտուրը։
Ոստիկանությունն արդեն խուզարկել է ընկերություններից մեկը, որը պատկանել է Ալեքսանդր Յանուկովիչին. առգրավվել են փաստաթղթեր։
Գործակալության տեղեկություններով՝ կսառեցվեն ուկրաինացի 20 գործարարների հաշիվներ՝ ներառյալ Յանուկովիչի, նրա որդու և որոշ նախկին նախարարների։