Բավ է պառակտվել
02-09-2014 10:35

ՌԴ-ն պատերազում է Խորհրդային Միությունը վերականգնելու համար. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկնն իր Facebook-յան էջում գրել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնածավալ պատերազմ հրահրել, որպեսզի վերականգնի Խորհրդային Միությունը, փոխանցում է korrespondent.net-ը:
«Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել: Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը պատերազմ են հրահրել: Ռուսական ռեժիմն է կրում Եվրոպայում պատերազմի, մեր մարդկանց սպանությունների, Ղրիմը գողանալու, միլիոնավոր ուկրաինացիների ծաղրի ենթարկելու պատասխանատվությունը: Եվ այդ ամենը Խորհրդային Միությունը վերականգնելու ցանկության համար»,- գրել է Յացենյուկը:
Վարչապետի կարծիքով՝ ցանկացած կայսրություն ուժային ճանապարհով վերականգնելու փորձերը դատապարտված են ձախողման: «Խորհրդային Միությունը փլուզվել է: Եվ նա, ով կփորձի վերականգնել ցանկացած կայսրություն, կընկնի նույնքան նվաստացուցիչ կերպով, ինչպես և իր նախորդները»,- հավելել է Յացենյուկը:
Նրա կարծիքով՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է հույսը դնի սեփական ուժերի վրա։ Նա ինքնակազմակերպման կոչ է արել:
«Ես համոզված եմ՝ մենք կանցնենք այս փորձությունները: Առաջին հերթին պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա: Ողջ ուկրաինացի ժողովրդի ինքնակազմակերպում: Պայքար յուրաքանչյուր վայրում, ով որտեղ էլ լինի: Եվ օգնություն ճակատին»,- գրել է ուկրաինացի վարչապետը: