Բավ է պառակտվել
06-08-2015 10:55

Անոմալ տապը Ճապոնիայում արդեն 5 մարդու է սպանել

Օրվա ընթացքում Ճապոնիայում շոգից 5 մարդ է զոհվել, հազարից ավելին բուժհիմնարկներ են տեղափոխվել արևային հարվածների պատճառով: Նրանցից յոթը ուշագնաց վիճակում էին: Հիվանդանոց բերվածներից շատերը տարեցներ են: Ընդհանուր առմամբ հուլիսի սկզբից շոգի պատճառով Ճապոնիայում 30 մարդ է զոհվել, ավելի քան 20 000-ը հիվանդանոցներ են տեղափոխվել: Շոգը տիրում է Ճապոնիայի ողջ տարածքում: Հյուսիսարևելյան Ֆուկուսիմա և կենտրոնական Գումմա նահանգներում ջերմաստիճանը հասել է +39,8 աստիճան ցելսիուսի: Հոկայդո հյուսիսային կղզու ողջ տարածքում ցերեկվա միջին ջերմաստիճանը +33-35 է: Տոկիոյում ռեկորդ է սահմանվել. 1875-ից առաջին անգամ օդի ջերմաստիճանը քաղաքում 6 օր շարունակ չէր նվազում +35-ից: Շոգ և խոնավ եղանակը Ճապոնիայում հաստատվել է հուլիսի սկզբից: «Նանգկա» թայֆունի պատճառով ամսվա կեսերին ջերմաստիճանը փոքր-ինչ նվազեց, բայց երբ թայֆունը վերածվեց ցածր ճնշման գոտու, ջերմաստիճանը կրկին անցավ +30-ը: Անցած տարի Ճապոնիայում 30 մարդուց ավելի է զոհվել շոգից, ավելի քան 35 հազարը հիվանդանոցներ էին տեղափոխվել: