Բավ է պառակտվել
16-10-2014 13:15

Վիեննայում մեկնարկել է «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների որոշիչ փուլը

Միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը՝ իրանական միջուկային ծրագրի բազմակողմանի լուծումը, այսօր մեկնարկել է Վիեննայում և կտևի մինչև ուրբաթ։ Բանակցությունների նպատակը համաձայնագրի մշակումն է, որի արդյունքում պետք է հանվեն բոլոր միջազգային պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։ Հանդիպումն ավանդաբար անցնում է ՄԱԿ–ի Վիեննայի ներկայացուցչությունում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ դիվանագիտութան ղեկավար Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Չինաստանի ԱԳՆ փոխնախարարների մակարդակով։ Այս փուլը պետք է դառնա որոշիչը բանակցությունների ողջ ընթացքի համար։
Վիեննայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ նովոստի»–ին հայտնել է, որ կողմերը կսկսեն աշխատանքը համաձայնագրի բովանդակության շուրջ, կամ էլ ստիպված կլինեն բանակցությունների ժամկետների երկարացման որոշում ընդունել։