Բավ է պառակտվել
08-06-2015 08:43

Իշխող կուսակցությունը Թուրքիայում մեծամասնություն չի կազմում

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» իշխանական կուսակցությունը առաջատարն է խորհրդարանական  ընտրություններին, սակայն չի կարողանում հավաքում բավականաչափ ձայներ՝ խորհրդարանը միանձնյա կազմավորելու  համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով  քվեաթերթիկների 95%-ի հաշվարկի արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 41,5%-կամ 261աթոռ՝  550 տեղանի Մեջլիսում:  Խորհրդարանը կազմելու համար կուսակցությունը պետք է ստանար 276 տեղից ոչ պակաս: Բացարձակ մեծամասնությունը կարևոր է  «Արդարություն և զարգացում» կուսակցության համար երկու պատճառով. Նախ կուսակցությունը  հոււյս ուներ վերաբաշխել պետության ղեկավարի լիազորությունները՝ վարչապետից նախագահ  Ռեջեփ Էրդողանին: Երկրորդը, որովհետև կոալիցիայի կազմավորման դեպքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է հանդիպել բարդությունների՝ ընդդիմության հետ ունեցած հակամարտության պատճառով:
Փորձագետները կոալիցիա կազմելու համար իբրև  միակ թեկնածու տեսնում են «Ազգային շարժում» կուսակցությունը: Ձայների հաշվարկի սկզբում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ավելի վստահ արդյունքներով էր հաղթում, սակայն Reuters գործակալությունը, նշում է,որ սովորաբար խոշոր քաղաքների քվեարկության հաշվարկները, որտեղ իշխանական կուսակցության ազդեցությունը ավելի թույլ է,  ավելի ուշ են գալիս և պատկերը փոխվում է: Ընդդիմադիր «Ազգային-հանրապետական»  և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ստացել են համապատասխանաբար 24,7 և 17% ձայներ:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական » կուսակցությունըավաքել է ավելի քան 11%, այսպիսով շրջանցելով 10% անոց անցումային շեմը:
Մասնակցությունը ընտրութուններին կազմել է ավելի քան 85%, քվեարկել են ավելի քան 37մլն  53,7 գրանցված և ձայնի իրավունք ունեցող քաղաքացուց: