Բավ է պառակտվել
21-04-2016 09:02

ԱՄՆ-ն առաջին անգամ ԻՊ-ի դեմ Բ-52 ռմբակոծիչ է կիրառել

ԱՄՆ-ի ավիացիան առաջին անգամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարված է հասցրել ռազմավարական Բ-52 ռմբակոծիչի  կիրառությամբ:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հրամանատարության ներկայացուցիչ Սթիվեն Ուորրենի տեղեկության համաձայն, ինքնաթիռը հարձակում է իրականացրել ապրիլի 18-ին: Դրա թիրախը իրաքյան Մոսուլ քաղաքից դեպի հարավ գտնվող Կայարա քաղաքի շրջանում ահաբեկիչների զինապահեստն էր: Մոսուլի շրջանում գրոհայինների օբյեկտների նկատմամբ ավիահարվածները շարունակվել են ապրիլի 19-ին եւ 20-ին, հավելել է Ուորրենը:

Ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն Կատարի տարածքում Boeing B-52 ռմբակոծիչներ է տեղադրում Իրաքում եւ Սիրիայում ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար:

«B-52-ը ցուցադրում է մեր վճռականությունը` ճնշում գործադրելու ԻՊ-ի վրա և պաշտպանելու տարածաշրջանը ցանկացած հանգամանքներում», — հայտնել է ՌՕՈՒ-ի լեյտենանտ Չարլզ Բրաունը:

B-52 ռմբակոծիչների շահագործումը սկսվել է 1955-ին: Ինքնաթիռի ռմբային առավելագույն ծանրաբեռնվածությունը մինչեւ 31,5 հազար կգ է: