Բավ է պառակտվել
11-06-2014 08:53

Ուկրաինայի ՆԳՆ-ը հնարավորություն է ընձեռում խաղաղ բնակիչներին հեռանալ հակաահաբեկչական գործողությունների գոտուց

Բոլոր խաղաղ բնակիչներին, ովքեր ցանկություն կհայտնեն լքել հակաահաբեկչական գործողության անցկացման գոտին, նման հնարավորություն կընձեռվի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ը, գրում է Корреспондент-ի: Նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունների գոտուց հեռանալ կարելի է հակաահաբեկչական կենտրոնի ուժերին պատկանող անցակետերով:
Անցակետերում ստուգումներ կանցկացվեն, որպեսզի մեկնողները չկարողանան իրենց հետ արգելված իրեր տանել` զենք, պայթուցիկներ: Քաղաքացիները անձի հաստատման ստուգումներ կանցնեն, որից հետո համապատասխան փաստաթուղթ կստանան: Այն սոցիալական օգնության` բուժսպասարկման, կենսաթոշակների վճարման, ուսման և այլ տեսակի պետական օգնության հասանելիության իրավունք կընձեռի:
Նախարարության տվյալներով` հակաահաբեկչական գործողությունների գոտուց հեռացած անձանց հետագա ճակատագրով կզբաղվի համակարգման կենտրոնը, որը կստեղծվի Ուկրիանայի Արտակարգ իրավիճակների հարցով պետական ծառայությանը կից: