Բավ է պառակտվել
27-08-2014 12:23

ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ է գնացել 2249 մարդ

Rbc.ru կայքը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, արի աղբյուրը ՄԱԿ-ն է, փոխանցում է, որ Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ է գնացել 2249 մարդ, այդ թվում ավելի քան 23 երեխա:

Հակամարտության ընթացքում ավելի քան 6033 մարդ վիրավորվել է, ներառյալ՝ 38 երեխա, ինչպես նաև կա 190 հազար ներքին տեղահանված և 207 հազար ուկրաինացի փախստական ՌԴ-ում:

Նախկինի պես լուրջ խնդիր է Լուգանսկում և Դոնեցկում ջրամատակարարման դադարեցումը: Դոնեցկում 20 հիվանդանոց չի աշխատում, 17-ը լուրջ վնասված է: Ուկրաինայի արևելքում կա բժիշկների պակաս: Լուգանսկում բարձր է ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը:
ՄԱԿ-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, Ուկրաինայում ներքին տեղահանվածների իրավունքները խախտվում են: Նրանց չեն վճարում թոշակները, չեն ընդունում աշխատանքի, նրանք չեն կարողանում օգտվել բանկային, բժշկական և սոցիալական ծառայություններից: Դոնեցկում և Լուգանսկում ուսումնական նոր տարին սկսվում է 200 ավերված դպրոցով: