Բավ է պառակտվել
22-01-2014 11:53

Ուկրաինայի իշխանությունները մտադիր չեն ընդիմության հետ բանակցել

lenta.ru-ն գրում է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են «մաքրել» Կիևը, որտեղ տեղի են ունենում վերջերս անկարգությունների վերաճած ընդդիմության բողոքի հանրահավաքները: 

Անվտանգության ու պաշտպանության ազգային խորհրդի աղբյուրի տեղեկություններով՝ իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների: Նախատեսվում է ներքին զորքերի մոտ 4.600 մարտիկի, 1.500 ոստիկանի և մոտ նույնքան «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակիցների մասնակցություն: Օպերացիան կղեկավարեն Կիևի քաղաքային և շրջանային ոստիկանության պետերի տեղակալները:

Աղբյուրի համաձայն՝ նվազագույն խնդիրն «ամբողջական վերահսկողություն հաստատելն է» քաղաքի կենտրոնում՝ Գրուշևսկու փողոցում, ինչպես նաև Եվրոպական հրապարակում: Գերագույն նպատակը՝ Մայդանի ամբողջական «մաքրումը», որտեղ արդեն մոտ երկու ամիս տեղի են ունենում ընդդիմության հանրահավաքները: 

Ըստ աղբյուրի, իշխանությունները, որոնք ավելի վաղ համաձայնվել են ընդդիմության հետ բանակցությունների, մտադիր չեն դրանք շարունակել: Նախագահական գրասենյակի աղբյուրի խոսքով՝ բանակցություններին իշխանությունների համաձայնության պատճառը եղել է «ժամանակ ձգելու և ուժեր վերախմբավորելու» ցանկությունը: