Բավ է պառակտվել
20-02-2014 09:16

«Ուկրաինացիները չեն ցանկանում, որպեսզի երկիրը մանրադրամ դառնա Արևմուտքի եւ Արևելքի միջև». Լեոնիդ Կոժարա

«Կորեսպոնդենտը» վկայակոչելով CNN-ին հաղորդում է, որ, այսօր Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հրավերով Կիև կայցելեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները` Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսը և Ռոդիսլավ Սիկորսկին: «Ես զանգահարեցի իմ գործընկերներին եւ նրանց Կիև հրավիրեցի: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում իրավիճակի նկատմամբ Արևմուտքի մոտեցումը հավասարակաշռված լինի: Հասկանում ենք, որ դա ընկալման հարց է: «Նարնջագոյն հեղափոխության» տարիներից Ուկրաինայի ընդդիմությունը եվրոպամետ և ժողովրդամետ քաղաքական ուժ է համարվում, և հակառակը, իշխող կուսակցության վերաբերող ամեն ինչ ընկալվել է որպես հակաեվրոպական և հակադեմոկրատական: Դա միանգամայն սխալ է: Այդ պատճառով էլ ցանկանում ենք, որ արտգործնախարարները գան Ուկրաինա, ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով և սեփական պատկերացումը կազմեն», - նշել է նախարարն ու և Արևմուտքից, այլ ոչ` Արևելքից: Ուկրաինայի ժողովուրդը չի ցանկանում, որպեսզի երկիրը մանրադրամ դառնա Արևմուտքի եւ Արևելքի միջև: Իր ճակատագիրն ինքնուրույն լուծելը ուկրաինցիների իրավունքն է: Իհարկե, խաղաղ երկխոսությունն սկսելուն նպաստող ցանկացած նախաձեռնություն կողջունվի», - նշել է Լեոնիդ Կոժարան: