Բավ է պառակտվել
23-06-2014 16:28

Ավելի քան 40 երեխա է զոհվել Դոնբասում բեկորային վնասվածքներից

Դոնբասում վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 40 երեխա է զոհվել: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Տատյանա Բախտեևան:
“Այժմ այնտեղ արդեն գրանցվել է բեկորային վնասվածքից զոհված ավելի քան 40 երեխա: Նրանք վնասվել են բեկորների ընկնման պայթյունից, ինչպես նաև սրտի հատվածին դիպած գնդակների հետևանքով, որոնք վայրկյանական մահվան են հանգեցրել: Այդ իրավիճակները Դոնեցկում բոլորին հայտնի են, այդ պատճառով այնտեղ գտնվող խաղաղ բնակչությունը, հատկապես երեխաների հետ, տագնապի մեջ են”,- նշել է Բախտեևան:
Սակայն Ուկրաինայի հարավ-արևելքում վտանգի են ենթարկված ոչ միայն այնտեղ բնակվող երեխաները, այլև Ռուսաստան մեկնելու փորձողները: Այսպես, մանկական Օմբուդսմեն Պավել Աստախովը հունիսի 20-ին Twitter-յան իր էջում հայտնել է, որ ռուս-ուկրաինական սահմանին գնդակոծվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսը: Վարորդին հաջողվել է դուրս գալ գնդակոծման գոտուց և բարեհաջող հասնել Ռոստով: