Բավ է պառակտվել
23-03-2015 10:46

Արգենտինայում գիտնականները հայտնաբերել են նացիստների գաղտնի ապաստարանը (տեսանյութ)

Անդրես Հուակուրարիի թանգարանի հնեաբանները և գիտնականները Արգենտինայի ջունգլիներում հայտնաբերել են արտասովոր կառույցներ, որոնք, ըստ որոշ հատկանիշների, կարող էին ծառայել որպես նացիստների գաղտնի ապաստարաններ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նշվում է, որ Արգենտինայի ջունգլիներում հայտնաբերված առեղծվածային կառույցները ոչ թե Հիտլերի կամ նրա օգնականների գաղտնի ապաստարանն էին, այլ միանգամայն այլ նշանակության կառույց: Գիտնականները դեռ պետք է պարզեն տվյալ շինությունների նշանակությունը: Ենթադրվում է, որ այն կարող էր դառնալ նացիստների ղեկավար կազմի թաքստոց Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելու դեպքում: Անդրես Հուակուրարիի թանգարանի գիտնականները ուսումնասիրում են շինությունները, որոնք տեղակայված են Արգենտինայի և Պարագվայի սահմանին գտնվող Teyu Cuare այգում: Դրանք կազմված են երեք քարե շերտից և թաքնված են բաղեղի տակ: Ապաստարանը բաղկացած է բնակելի մասից, պահեստից և ևս մեկ շինությունից, որը, ըստ երևույթին, ծառայել է որպես դիտակետ: Դիտակետը ընտրված է ամենայն ուշադրությամբ, այնտեղից երևում են ջունգլիների հեռավոր մասերը: Պատերի լայնքը կազմում է մեկ մետր: Բացի այդ ապաստարանից կարելի է աննկատ դուրս գալ և հատել հարևան Պարագվայի սահմանը, որը կարելի է անցնել 10 րոպեում: Գիտնականները ևս մի շարք նմուշներ են հայտնաբերել, որոնք ապացուցում են այն փաստը, որ ապաստարանը կառուցվել է ХХ-րդ դարի 40-ականներին: Ամենաարտառոց գտածոների շարքում են 1938-1944 թթ. մետաղադրամները և ճենապակեղենը: Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայից, Խորվատիայի և Իտալիայից հազարավոր նացիստներ խուսափեցին արդարադատությունից, քանի որ նրանց իր երկրում ընդունեց Արգենտիանայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնը: Ըստ որոշ տվյալների՝ այդ երկրում ապաստանել է շուրջ 5 հազար նացիստ: