Բավ է պառակտվել
05-02-2014 13:44

Ուսուցչին ու ոստիկանին սպանած տղայի ծնողները հրաժարվում են խնամակալությունից

 Մոսկվայի թիվ 263 դպրոցում երկու մարդ սպանած տղայի պաշտպանությունից ծնողները հրաժարվում են, այս մասին հայտնել է դատավորը՝ տղային կալանքի տակ առնելու որոշումն ընդունելուց հետո:

Տղայի ծնողները չեն ցանկանում կապ հաստատել իրավապահ մարմինների հետ, անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Դատարանի որոշման համաձայն տղան կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 30-ը: Տղան խնդրել էր դատարանին իրեն հանձնել ծնողների հսկողությանը, սակայն հաշվի առնելով նրանց դիրքորոշումը, աշակերտի շահերը ներկայացրել է խնամակալության մարմինների աշխատակցուհին:

Հիշեցնենք, որ 9-րդ դասարանի աշակերտը զենքով մտել էր դպրոց, աշակերտներին պատանդ էր վերցրել, արդյունքում նա սպանել էր աշխարհագրության իր ուսուցչուհուն և ոստիկանի, մեկ հոգու էլ հասցրել էր մարմնական վնասվածքներ: