Բավ է պառակտվել
11-02-2014 10:47

Բեռնափոխադրող ընկերությունը Թուրքիայի հետ սահմանը փակել է

Բեռնափոխադրող բուլղարական ընկերությունը Թուրքիայի հետ սահմանը փակել է: Արդյունքում սահմանամերձ Կապիտան-Անդրևո գյուղի մոտ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Մակեդոնիայից և Իրանից բեռնատարների 4 կմ-ոց խցանում է առաջացել։ Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի կողմից սահմանին ավելի քան 700 բեռնատար է կանգնած։
Ճանապարհը բաց է միայն ուղևորատար մեքենաների, ավտոբուսների և արագ փչացող ապրանքներով բեռնատարների համար։
Նման ծայրահեղ գործողությունները պայմանավորված են տրանսպորտային ծառայությունների շուկայում մեծ մրցակցությամբ։ Տարանցիկ ուղիների համար 250 հազ. թույլտվությունից 2014թ. Թուրքիան ստացել է Բուլղարիայից միայն 5 հազ. լիցենզիա։ Ընդ որում՝ այդ թույլտվություններն արդեն օգտագործվել են։
Սահմանի շրջափակումը կազմակերպվել է՝ հակառակ նրա, որ Միջազգային փոխադրողների միությունը որոշել էր խիստ միջոցներ չընդունել մինչ Բուլղարիայի և Թուրքիայի տրանսպորտի նախարարների փետրվարի 21-ին նախատեսված բանակցությունների արդյունքները։
Բացի այդ, բուլղարացի փոխադրողները սպառնում են 3 օրից փակել բեռնատարների ճանապարհը Սոֆիայում, եթե խնդիրը չլուծվի։