Բավ է պառակտվել
26-03-2014 19:05

Թուրքիան պատրաստ է աջակցել ու ապաստան տալ Քեսաբի բնակչությանն ու հայությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հերքել է Քեսաբի դեմ իրականացված հարձակման ժամանակ Թուրքիայի տարածքն օգտագործելու և Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին տարբեր պնդումները` դրանք որակելով որպես քաղաքական նպատակներով քարոզչություն: «Որոշ շրջանակների պնդումները, որով Քեսաբի շրջանում տեղի ունեցող դեպքերի և անցյալի որոշ ցավալի իրադարձությունների մեջ զուգահեռներ են տարվում՝ դիտարկում ենք որպես քաղաքական քարոզչություն և դատապարտում ենք»,-ասված է հայտարարության մեջ։ Թուրքական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել որպես մարդասիրական մոտեցում Թուրքիայի տարածքում ապաստան տրամադրել և պաշտպանության տակ առնել հատկապես Քեսաբի բնակիչներին, ինչի հետ կապված դիմել է ՄԱԿ-ի կառույցներին: Տեղեկացվում է, որ սիրիահայերի կարիքների ապահովման համար անհրաժեշտ քայլեր են արվելու: «Թուրքիան, որպես մարդասիրական և բարոյական պարտականություն, Քեսաբի շրջանի սիրիահայերին երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու ցանկություն է հայտնել և այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին»,-ասված է հայտարարության մեջ։  Նաև նշվում է, թե ԱԳՆ-ն կապ է հաստատել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և շարունակելու է բանակցությունները, ինչպես մյուս սիրիացի փախստականների, այնպես էլ սիրիահայերի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու: