Բավ է պառակտվել
04-06-2014 15:51

Թուրքիայի օդանավակայանում քաղաքացիները մատնահետք կթողնեն

 Թուրքիայի միջազգային օդանավակայաններում առաջիկայում կհրաժարվեն բեռները տերմինալի մուտքին ստուգելու ավանդույթից, սակայն միջազգային գոտի անցնելու համար հանրապետության քաղաքացիները մատնահետք կթողնեն։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ նորամուծությունների մասին հայտնել է օդանավակայանների կառուցմամբ ու կառավարմամբ զբաղվող TAV հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Սանի Շեները։

Ուղեբեռի կրկնակի ստուգումից հրաժարվելու որոշումը կայացրել է Քաղավիացիայի ոլորտում անվտանգության ազգային խորհուրդը։

Ստուգման ավանդական եղանակից կհրաժարվեն Անկարայի և Իզմիրի միջազգային օդանավակայանները։ Դրանից հետո այն կկիրառվի Ստամբուլում։

Այնպիսի ծանրաբեռնված օդանավակայանների համար, ինչպիսին են Ստամբուլի օդանավակայանները, ռենտգենյան ստուգումից հրաժարվելը փրկություն կլինի հերթերից խուսափելու համար, երբ ճամպրուկներով մարդիկ երկար հերթեր են կանգնում հատկապես այն ժամերին, երբ միաժամանակ մի քանի միջազգային թռիչք է նախատեսված։