31-03-2016 10:39

Թուրքիան կրակ է բացում փախստականների ուղղությամբ, ովքեր փորձում են հատել սահմանը

Թուրքիայի իշխանությունները կրակ են բացում փախստականների վրա, որոնք փորձում են հատել սահմանը Սիրիայի կողմից:
«Թուրքական սահմանապահ զորքերը գնդակահարում են Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչողներին։ 16 փախստականներ, ներառյալ` 3 երեխաներ, սպանվել են վերջին 4 ամիսների ընթացքում»,- հաղորդվում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներում։
Բերվում են նաև օրինակներ։ Փետրվարի 6-ին մի տղամարդ և նրա երեխան սպանվել են սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մոտակայքում: Մարտի 5-ին 2 ներգաղթյալ սպանվել է սահմանի արևմտյան հատվածում:
Հիմնվելով անանուն մաքսանենգի տվյալների վրա, ով ապօրինի տեղափոխում է ներգաղթյալներին փախստականները դեռ շարունակում են հատել սահմանը, սակայն այժմ նրանք ցանկանում են, որ նրանց սպանեն կամ գերի վերցնեն:
Միևնույն ժամանակ, թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ շարունակում են կողմ մնալ բաց սահմանների քաղաքականությանն այն սիրիացիների համար, որոնց կյանքը գտնվում է անմիջական սպառնալիքի տակ: