Բավ է պառակտվել
11-04-2014 18:05

Թուրքիան հերքում է Քեսաբի իրադարձություններում իր մասնակցության փաստը

Թուրքիայի արտաքին կապերի դեպարտամենտի կրոնի գործերով վարչության պետ, պրոֆեսոր Մեհմեթ Պաչաջին "լուրեր" է անվանել որոշ լրատվամիջոցների կողմից հաղորդած տեղեկությունները այն մասին, որ սիրիական Քեսաբում կատարվածում մասնակցել են թուրք սպաները և նշել է, որ Թուրքիան ընդունել է Քեսաբի փախստական հայ քրիստոնյաների և պատրաստ է ընդունել նաև բոլոր տուժածներին:

Քեսաբը, որում բնակվել են հազարավոր հայեր, գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին: սիրիական բանակի դեմ պայքարող զինյալները ապրիլի սկզբին կրակի ենթարկեցին հայկական բնակավայրերը: նախկինում հաղորդվել է, որ Քեսաբից Լաթաքիա են էվակուացվել մոտ 700 հայ ընտանիք:
"Անշուշտ, քաղաքացիական պատերազմի արդյունքում տեղի ունեցող նման կոնֆլիկտների շուրջ կարող են շատ լուրեր և ոչ հավաստի տեղեկություններ պտտվել: Սակայն ըստ վերջին տվյալների, Թուրքիան ընդունել է և ապաստան է տվել Քեսաբում բնակվող քրիստոնյա հայերին, ինչպես նաև հայտարարվել է այն մասին, որ բոլոր տուժածները կարող են ժամանել Թուրքիա որպես փախստականներ: Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է բոլոր միջազգային կազմակերպություններին", - ասել է Մեհմեթ Պաչաջին:
Նա հավելել է, որ ըստ իր տվյալների, "Թուրքիայում հայտնված որոշ մարդիկ կարողացել են հանդիպել մեր երկրում բնակվող իրենց հարազատների հետ":
"Բացարձակապես անընդունելի են այն ենթադրությունները, թե Թուրքիան, մեր երկրի ներկայացուցիչները կարող են գործել ահաբեկիչների հետ, նրանց հետ, ովքեր րահրում են միջկրոնական, միջէթինկական կոտորածներ: Այդ բացարձակապես անընդունելի է", - նշել է պարբերականի զրուցակիցը: Նախկինում ՌԴ ԱԳՆթն նշել է, որ պատմական հայկական անկլավում, "որի վրա հարձակվել է մարդասպպանների և բռնակալների միջազային խմբավորումը" ռազմական օբյեկտներ չեն եղել և " 700 ընտանիքների միակ մեղքը կայանու էր նրանում, որ նրանք հավատարիմ էին Սիրիայի կառավարությանը":  Սիրիայում կառավարության և զինված ընդդիմության կոնֆլիկտը շարունակվում է 2011 թվականի մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, վերջինիս զոհերի թիվը կազմում է 130 հազար մարդ: