Բավ է պառակտվել
21-08-2014 08:56

Ճապոնիայում սողանքին զոհ է դարձել 39 մարդ

Հորդառատ անձրևներն ու դրանց պատճառով առաջացած սողանքները 39 մարդու մահվան պատճառ են դարձել Հիրոսիմա քաղաքի շրջանում: Եվս 7 տեղացի համարվում են անհետ կորած: Այս մասին վկայակոչելով տեղի իշխանություններին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի քան տասը տուն քշվել են լեռներից ջրի հոսքով, որոշ հատվածն էլ հայտնվել է ցեխի շերտի տակ: Հիրոսիմայում շուրջ 500 տուն մնացել է առանց էլեկտրականության: Հորդառատ անձրևները շարունակվում են նաև Ճապոնիայի այլ շրջաններում: