Բավ է պառակտվել
03-04-2015 13:15

Ըստ երկրորդ սև արկղի տվյալների՝ Լուբիցը դիտավորյալ էր իջեցրել ինքնաթիռի արագությունը

Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ սև արկղի տվյալները հաստատում են երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի կանխամտածված գործողությունների վարկածը: «Սև արկղի առաջին ուսումնասիրումը ցույց տվեց, որ խցիկում գտնվող օդաչուն օգտագործում էր ավտոպիլոտը ինքնաթիռը մինչև 100 ֆուտ բարձրության հասցնելու համար: Բացի այդ օդաչուն այդ ընթացքում մի քանի անգամ փոխել է ավտոպիլոտի պարամետրերը ինքնաթիռի իջեցման արագությունը ավելացնելու համար», - հայտարարեցին փորձագետները: Օդանավի տեխնիկական տեղեկությունների պահպանման համար պատասխանատու սև արկղը հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման վայրում հինգշաբթի և նույն երեկո տեղափոխվել է Փարիզի Ռուասի արվարձանը, որտեղ գտնվում է ВЕА փորձագիտական կենտրոնը: Հիշեցնենք, որ Lufthansa ընկերության դուստր հիմնարկ Germanwings ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը Բարսելոնայից ուղևորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվեց Ֆրանսիայի հարավարևելքում գտնվող Ալպերի դժվարանցանելի հատվածում: Աղետի հետևանքով զոհվել է 150 մարդ: Առաջին սև արկղի ձայնագրությունները վկայում են այն մասին, որ օդանավը կործանվել է երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի կանխամտածված գործողությունների հետևանքով: