Բավ է պառակտվել
08-10-2015 12:44

Սիրիայում կռվող չեչեն գրոհայինները սպառնալիք են ՌԴ-ի համար. փորձագետ

Մինչ Ռուսաստանը Սիրիայի օդային տարածքում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում՝ մարդասիրություն քարոզող Միացյալ Նահանգները կոչ են անում ռուսական օդուժին չհարվածել « չափավոր ընդդիմությանը», որը ըստ էության «Ալ նուսրա» խմբավորումն է համարվում: Դա այն նույն գազաններն են, որ մարդկանց սիրտն էին հանում ու կրծում, ողջ-ողջ մարդկանց սղոցով անդամահատ էին անում:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանըայսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծելով իրավիճակը, նշեց, որ ռուսական օդուժի գործաղությունները որոշ կանխատեսումներով կտևեն երեք ամիս.
« Այդ ընթացքում Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ ոչնչացնի ծայրահեղ իսլամիստական խմբավորումները: Դրանց շարքերում կան նաև չեչեն գրոհայիններ,ըստ որոշ տվյալների նրանց թիվը հասնում է 15 հազարի, և եթե նրանց չվերացնեն Սիրիայում՝ մեծ է հավանականությունը, որ նրանք կտեղափոխվեն Ռուսաստանի տարածք, իսկ ՌԴ-ն չի կարող դա թույլ տալ»:
Անդրադառնալով Թուրքիայի կոշտ հայտարարությանը՝ կապված ռուսական ռազմական օդանավի կողմից սահմանը խախտելու դեպքին, թուրքագետը նշեց, որ.
«Ռուսական ռազմական օդանավը ընդամենը հինգ րոպե էր խախտել սահմանը: Դավութողլուն հայտարարեց, որ եթե նույնիսկ մի թռչուն խախտի սահմանը, նրանք կխփեն դրան: Այդ հայտարարությունից հետո ռուսական ևս մեկ օդանավ, հինգ րոպեով հայտնվեց Թուրքիայի օդային տարածքում»,- թուրքագետի կարծիքով Ռուսաստանը դրանով փորձեց ցույց տալ իր վերաբերմունքը թուրքական սպառնալիքների նկատմամբ: Փորձագետը նկատեց, որ այսօր նույնիսկ ԱՄՆ-ը որևէ բան չի պահանջում ՌԴ-ից, այլ ընդամենը կոչ է անում, որ չհարվածեն չափավոր ընդդիմությանը: իսկ ինչ մնում է Թուրքիան, ապա այն չի կարող որևէ գործողություններ սկսել ՌԴ- դեմ:
Փորձագետը նաև նշեց, որ ներկայումս Սիրիայի տարածքից ահաբեկիչների մի մասը փախչում է Թուրքիա: Եվ Թուրքիան շուտով բացի ՔԲԿ-ի դեմ պայքարից ստիպված է լինելու նաև ԻՊ-ի և իր տարածք անցած այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարել:

Մարինե Բարսեղյան