Բավ է պառակտվել
10-04-2014 11:55

Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթվա ընթացքում պատրաստվել են ազատագրել Քեսաբը (լուսանկարներ)

 «Իզվեստիա» թերթի փոխանցմամաբ՝ Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մտադիր են «Ան - Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս մղել հայաբնակ Քեսաբ ավանից և դրա շրջակայքի անտառածածկ բլուրներից, որտեղ նրանք հաստատվել են:

Տեղանքում գերիշխող դիրք ունեցող «45 բարձունքում» այժմ չեն աշխատում հեռուստատեսային վերահեռարձակիչն ու բջջային կապի ալեհավաքները, քանի որ օրերս զինյալներն այնտեղ են ուղարկել պայթուցիկներով համալրված ռազմական տեխնիկա:

Քեսաբի գործողության ղեկավարներից մեկը թերթին հայտնել է, որ «45 բարձունքում» մոտ 600 զինյալ է սպանվել, ինչը հաստատել է հետախուզությունը:

«45 բարձունքը» «Ան - Նուսրան» գրավել էր, քանի որ այդ կերպ հնարավորություն է տրվում անգամ զգալի հեռավորությունից խոցել հակառակորդին. խմբավորումն այնտեղ էր անցկացրել 5 օր:

Իրենց լքած դիրքերում զինյալները տանկեր և այլ տեխնիկա են թողնում:э