Բավ է պառակտվել
16-12-2014 09:56

Սիդնեյում սգո պատարագ է մատուցվում՝ զոհված պատանդների հիշատակին

Սիդնեյում սգո պատարագ է մատուցվում՝ ահաբեկիչնեի կողմից գրաված Lindt սրճարանի գրոհի ժամանակ զոհված պատանդների հիշատակին: Ըստ վերջին տվյալի՝ զոհվել է երեք մարդ, վեցը տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Զոհվել են սրճարանի մենեջերը՝ 34-ամյա Թորի Ջոնսոնը, և 38-ամյա փաստաբան Կատրինա Դոսոնը:
Ավելի վաղ Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել էր պատանդներ վերցրած անձի անունը՝ 50-ամյա Ման Հարոն Մոնիս. իրանցի փախստական, որն Ավստրալիայում քաղաքական ապաստան էր ստացել: Նա նույնպես զոհվել է փոխհրաձգության ժամանակ: Տուժածների շարքում կան մեկ ոստիկան եւ երկու հղի կին, բոլորի վիճակը գնահատվում է կայուն:
Սգո պատարագը մատուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան՝ տեղի ժամանակով մոտ10:00-ին (ըստ Երեւանի՝ 03:00 -ին) զինված անձը պատանդ էր վերցրել Սիդնեյի Կենտրոնական բանկի շենքում գտնվող Lindt սրճարան-խանութի 17 այցելուի: Պատանդներին ստիպել էր ապակու վրա արաբերեն գրությամբ դրոշ փակցնել: 16 ժամ անց ոստիկանությունը սրճարանի վրա գրոհ էր ձեռնարկել: