Բավ է պառակտվել
29-07-2015 13:59

Սան Ֆրանցիսկոն կներկեն այնպես, որ հնարավոր չլինի միզել պատերին

Սան Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները փորձարկում են մեզն անդրադարձնող նոր ներկը: Դրանով արդեն ներկել են փողոցում միզելու սիրահարների շրջանում հայտնի թաղամասերի պատերը: 
Հասարակական աշխատանքների վարչության ներկայացուցիչ Ռեյչել Գորդոնի խոսքով՝ ցանկացած մարդ, ով կփորձի միզել այդ ներկով ներկված պատին, կբախվի նրան, որ մեզի շիթը հետ կանդրադարձվի հենց միզողի վրա: 
«Մենք ցանկանում ենք, որ հաջորդ անգամ նրանք մի քիչ երկար մտածեն մինչև հասարակական վայրում միզելը: Մենք շատ զանգեր ենք ստանում մարդկանցից, որոնք մեզ խնդրում են ներկել իրենց տների և իրենց թաղամասերի շենքերի պատերը»,- ասել է Գորդոնը: Նա հավելել է նաև, որ Սան Ֆրանցիսկոյում ձգտում են ավելացնել հանրային զուգարանների թիվը։
Քաղաքում դեռ ներկել են միայն ինը պատ բարերով լի թաղամասերում և քաղաքի այն հատվածներում, որտեղ շատ անօթևաններ են ապրում: Այդ պատերին անգլերենով, չինարենով և իսպաներենով նախազգուշացումներ են գրվում. «Դիմացե՛ք: Կարիքները հոգացեք ավելի համապատասխան վայրում»: 
Նման ներկի գաղափարը Սան Ֆրանցիսկոյում վերցրել են Համբուրգի իշխանություններից: Գերմանական քաղաքում ներկն օգտագործվում է թաղամասերից մեկում, որը հայտնի է ակումբային կյանքի սիրահարների շրջանում: