Բավ է պառակտվել
23-03-2015 10:56

Ըստ որոշ լուրերի Յանուկովիչի որդին զոհվել է Բայկալ լճում

Ուկրաինայի հյուպատոսությունը Նովոսիբիրսկում այժմ ստուգում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտար Յանուկովիչի որդու մահվան լուրը: Միևնույն ժամանակ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքում կիսվել է կատարվածի մանրամասներով: Ըստ իր աղբյուրի տեղեկությունների՝ Յանուկովիչ կրտսերը գտնվել է Ֆոլքսվագեն Multivan միկրոավտոբուսի ղեկին և բախվել է ձյան տակ թաքնված նոր և հին սառույցի սահմանին: Ինչպես նշում է Գերաշչենկոն, «Վիկտոր կրտսերի հետ մեքենայում գտնվող հինգ ուղևորները հասցրել են դուրս գալ մեքենայից, իսկ նրանցից չորսը նույնիսկ չեն հասցրել թրջել իրենց ոտքերը»: Սակայն ի տարբերություն ուղևորներին «Յանուկովիչը թանկարժեք վայրկյանները ծախսել է անվտանգության գոտին արձակելու վրա»: Նրա մարմինը հայտնաբերվել է միայն մի քանի ժամ անց: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին հավանաբար զոհվել է Բայկալ լճում: Այդ տեղեկությունը հաստատել է ընդդիմադիր պատգամավոր Նեստոր Շուֆրիչը: Նրա խոսքով՝ Վիկտոր Վիկտորովիչ Յունակուվիչը զոհվել է հենց այնպես, ինչպես ապրել է՝մեքենայի ղեկին: