Բավ է պառակտվել
29-07-2015 12:20

«Կասկածելի ակտիվության» պատճառով Պենտագոնն իր ցանցի մի մասն անջատել է

Պենտագոնը անջատել է հաղորդագրությունների փոխանակման իր ցանցերից մեկը, որն օգտագործում է ԱՄՆ-ի զորքի շտաբի պետերի կոմիտետի նախագահող գեներալ Մարտին Դեմպսին և հարյուրավոր այլ զինվորականներ, երբ նրա մեջ գրանցվել է կասկածելի ակտիվություն: Այս լուրը հաստատել են ռազմական կառույցում: «Մենք շարունակում ենք գնահատել ռիսկային գործոնները մեր ցանցերում, կապված կիբերանվտանգության հետ, և ձեռնարկել քայլեր դրանց նվազեցման համար: Առաջնորդվելով վերոնշյալ նպատակներով էլ մենք անջատել ենք Շտաբի Պետերի Կոմիտետի ցանցը և շարունակում ենք հետաքննությունը », -հայտնել են մեզ, ճշգրտելով, որ պատահարը տեղի է ունեցել նախորդ կիրակի և ընդգծել են, որ անջատումը իրականացվել է Պետնագոնի աշխատակիցների կողմից, այլ ոչ թե կողմնակի անձանց կողմից:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին ամերիկյան կառավարության կադրային վարչության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ անհայտ հաքերների հաջողվել է առևանգել ավելի քան 25 միլիոն մարդու անձնական տվյալներ` այդ թվում նախկին պետ-ծառայողների: Պաշտոնյաները նշել են, որ խոսքը գնում է այդ տիպի` երկրում խոշորագույն պատահարի մասին: Կիբերգրոհի համար ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը պատասխանատու է համարում չինացի կիբերհանցագրոծենրին: ՉԺՀ պաշտոնական ներկայացուցիչները այդպիսի մեղադրաները հերքում են: