25-01-2017 14:27

Պանաման դադարեցրել է օֆշորների վերաբերյալ գործի քննությունը

Պանամայի Գլխավոր դատախազությունը ժամանակավորապես դադարեցրել է այսպես կոչված «պանամական դոսյեի» գործի քննությունը, որում նշվում էր, որ մի շարք համաշխարհային առաջնորդներ, և նրանց մերձավորները օֆշորային սխեմաներ են կիրառում: Այսօր՝ հունվարի 25-ին, այդ մասին հայտնել է Al-Manar TV-ն՝ հղում անելով երկրիԳլխավոր դատախազության ներկայացուցիչներին:
Հետաքննությունը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել այդ գործողությունների օրինականությանը վերաբերող հարցը: Այժմ երկրի Գերագույն դատարանը պետք է որոշի արդյոք այդ գործը կրկին վեր կհանվի՞, թե՞ ոչ:
2016թ. Ապրիլին գերմանական «Süddeutsche Zeitung» թերթը հրապարակել էր պանամական «Mossack Fonseca» իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնցում նշվում էր, որ մի շարք համաշխարհային առաջնորդներ և հասարակական գործիչներ հարկերից խուսափելու համար լայնորեն օֆշորային սխեմաներ են կիրառում:
Նյութի մի մասը նվիրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մոտ շրջապատին»: Ընդհանուր առմամբ հետաքննության մեջ շրջանառվում են ռուս պաշտոնյաների 12 ընտանիքներ, 12 համաշխարհային առաջնորդներ, որոնք բոլորը հիշատակվում են իբրև պանամական օֆշորների սեփականատերեր:
Այս օֆշորային սկանդալում ներգրավված էին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պարաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնը:
Հիմնվելով «Süddeutsche Zeitung»-ի հրապարակման վրա, Պանամայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել: «Mossack Fonsecа»-ի գլխավոր գրասենյակում իրականացվել էր խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել էին ոչնչացված փաստաթղթերով պարկեր: Բուն ընկերությունում հերքում են իրենց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները՝ հրապարակումն անվանելով անօրինական: