Բավ է պառակտվել
13-05-2014 18:10

Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ շարունակական անգործությունը կարող է հանգեցնել ապակայունացման. Պան Կի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ շարունակական անգործությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը, այդ պատճառով պետք է վերսկսել պաղեստինա-իսրայելական բանակցությունները:

«Ես հորդորում եմ բոլոր կողմերին այնպիսի լուծում գտնել, որով Երուսաղեմը կլինի երկու պետությունների մայրաքաղաքը և զգուշացնում եմ Հին քաղաքի բնույթը փոխելու փորձերի և սադրանքների դեմ, որոնք կարող են խորացնել անվստահությունը և խռովություն առաջացնել»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 30-ին երեք տարի ընդմիջումից հետո Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ վերսկսվեցին պաղեստինա-իսրայելական բանակցությունները, որոնք տևելու էին 9 ամիս` մինչև 2014 թվականի ապրիլի 29-ը: Սակայն մարտին հայտնի դարձավ, որ Իսրայելն անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների հերթական, վերջին խմբի (26 մարդ) ազատ արձակումը: Պատճառը, ամենայն հավանականությամբ, պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցություններում առաջընթաց չունենալն է: Դրան ի պատասխան Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը ստորագրեց ՄԱԿ կազմակերպություններին և պայմանագրերին միանալու հայտեր և հայտարարեց «ՀԱՄԱՍ»-ի հետ միասնական կառավարություն ստեղծելու մասին: