Բավ է պառակտվել
11-06-2014 15:01

ՌԴ մուտքի վճար կգանձի երկիր առանց վիզա մուտք գործող արտասահմանցիներից

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Նիլովին Պետական Դումայում նոր օրինագիծ է մտցրել, ըստ որի ՌԴ առանց վիզա մուտք գործող արտասահմանցիների համար մուտքավճարների գանձում կկիրառվի, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Օրենքի նախագիծը արգելք է սահմանում արտասահմանյան քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ ՌԴ առանց վիզայի մուտքի վրա, եթե նախապես վճարված չէ մուտքի վճարը: Վճարման չափն ու կարգը սահմանում է ՌԴ-ի կառավարությունը: Նիլովն ընդգծում է, որ «նման վճարի ներմուծումը պայմանավորված է արտասահմանյան քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետդարձի համար բյուջեի ծախսերի կրճատման մտադրությամբ, լինի դա արտաքսում, թե ՌԴ-ի տարածքից վարչական հեռացում»: