Բավ է պառակտվել
29-03-2014 01:09

Սինգապուրի օդանավակայանը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Միլիոնավոր ուղևորներ լավագույնն են ճանաչել Սինգապուրի օդանավակայանը՝ այն ընտրելով աշխարհի 410 օդանավակայանների շարքից: Ի դեպ այն աշխարհի լավագույն օդանավակայանի կոչմանն է արժանանում արդեն երկրորդ տարին շարունակ:

 
World Airport Awards 2014 մրցույթի քվեարկությանը մասնակցել է գրեթե 13 միլիոն ուղևոր, ովքեր օդանավակայանները գնահատել են 39 կատեգորիաներում՝ ներառյալ թռիչքի գրանցման, թռիչքի, վայրէջքի, անվտանգության, ներքին առևտրի հետ կապված և մի շարք այլ ծառայություններ: Այսօր Սինգապուրի օդանավակայանը բաղկացած է տարեկան մոտ 66 միլիոն ուղևորդ ընդունող երեք տերմինալից: Սրահների դիզայնը մտածված է հատուկ ծանր չվերթներից հետո սթրեսից ազատվելու համար:

 

Օդանավակայանի սրահներում կան հինգ թեմատիկ պարտեզներ և փոքրիկ այգիներ, բացի այդ տերմինալի տանիքին իսկական օազիս է գտնվում: Երեխաներով ուղևորների համար օդանավակայանի դիզայնի հեղինակները ստեղծել են հատուկ անկյուններ, որտեղ փոքրիկ ուղևորները կարող են խաղեր խաղալ Xbox Kinect, Xbox 360 և PlayStation-ով կամ կինոֆիլմ դիտել:
Մի փոքր հավելյալ վճարի դիմաց ուղևորները կարող են օգտվել լողավազանից, ջակուզիից, հանգստյան տրոպիկական սենյակից և առավելագույնը 6 ժամով նույնիսկ համար վարձել:
Ընդհանուր առմամբ, Սինգապուր այցելող զբոսաշրջիկների համար երաշխավորված է զվարճանքների և ծրագրերի մի ողջ հավաքածու, և միանգամայն պարզ է, թե ինչու են ուղևորները այդքան սիրում այդ օդանավակայանը: