13-02-2017 11:43

Թուրքմենստանի նախագահական ընտրություններին 97,69% ձայներով հաղթում է Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը

Դեմոկրատական կուսակցության թեկնածու, և Թուրքմենստանի ներկայիս նախագահ Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը հաղթանակ է տանում նախագահական ընտրություններին՝ 97,69% ձայներով: Երկուշաբթի օրը նման տվյալներ է բերել Հանրապետության ԿԸՀ-ն: Տվյալների համաձայն, այս պահի դրությամբ Բերդիմուհամեդովի կողմից քվեարկել է ավելի քան 3,07 մլն մարդ: ԿԸՀ ղեկավար Գուլմուրատ Միրադովի խոսքերով ընդհանուր առմամբ ընտրական ցուցակներում ներառված են Թուրքմենստանի 3,22 մլն քաղաքացի: Նա ընդգծել է, որ դեռևս շարունակում են տվյալներ ժամանել արտասահմանում գտնվող դիվնագիտական ներկայացուցչություններից:
ԿԸՀ-ից դեռևս չեն հայտնել, թե ինչպես են թեկնածուների միջև բաշխվել մնացած տոկոսները:
Միջազգային դիտորդները հաստատել են, որ ընտրությունն անցել են թափանցիկ պայմաններում՝ հայտարարել է Գուլմուրատ Միրադովը:
«Միջազգային դիտորդներն ընդգծել են, որ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին շատ ակտիվ է եղել,- ասել է նա,- նրանք ընդգծել են, որ գործընթացն իրականացվել է բաց և թափանցիկ ձևով և զարգացման ժողովրդավարական ուղիներին համահունչ»:
Միրադովը հավելել է, որ Թուրքմենստանի նախագահական ընտրությունների ընթացքին հետևել են փորձագետներ մի շարք կազմակերպություններից, որոնց թվում են ՄԱԿ, ԱՊՀ, ՇՀԿ, ԻՀԿ, ԵԱՀԿ: Դիտորդներ են եղել նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իրանից, Աֆղանստանից, Կորեայի Հանրապետությունից, Ավստրիայից և Ճապոնիայից:
«Ընդհանուր առմամբ գրանցվել է 154 միջազգային դիտորդ»,- մանրամասնել է նա: Բացի այդ, ընտրություններին հետևել են ավելի քան երեք հազար ազգային դիտորդներ:
Դիտորդները տպավորված են ընտրություններին քաղաքացիների բարձր մասնակցությամբ, և Կուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհավորում են ընտրություններին տարած հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնել են քվեարկության մոնիտորինգին մասնակցած Իսլամանակ կազմակերպությունների համագարծակցություն (ԻԿՀ) առաքելության ներկայացուցիչները.
« Մենք տպավորված ենք մասնակցության բարձր ցուցանիշով և մարդկանց՝ կամքն արտահայտելու թափանցիկությամբ և ազատությամբ,- նշել է նա, հավելելով, որ,- Ոչ մի խախտում չի արձանագրվել»:
«Հաղթանակի կապակցությամբ շնորհավորում ենք նախագահին , և հաջողություն ենք մաղթում դեմոկրատական ինստիտուտների զարգացման հարցում»,- հավելել է առաքելության աշխատակիցը:
Բերդիմուհամեդովի կենսագրությունը
Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը ծնվել է 1957թ. հունիսի 29-ին՝ Թուրքմենստանի Գեոկտեպինյան շրջանի Ախալյան վիլայեթի, Բաբարապ գյուղում:
1979 թ. ավարտել է Թուրքմենստանի պետական բժշկական համալսարանը: 1979 -1997 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հանրապետության Առողջապահության նախարարությունում և բժշկական արդյունաբերության ոլորտներում: Զբաղեցրել է դասախոսի, թերապևտիկ ատամնաբուժության ամբիոնի դոցենտի, Թուրքմենստանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի, Առողջապահության նախարարության ստամոտոլոգիական կենտրոնի և Թուրքմենստանի բժշկական արդյունաբերության տնօրենի պաշտոնները:
Ունի բժշկական գիտությունների դոկտորի, և տնտեսական գիտությունների դոկտորի կոչումներ:
1997թ. դեկտեմբերին նշանակվել է Առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարի պաշտոնի: Ավելի ուշ, համատեղությամբ զբաղեցրել է Աշխաբադ քաղաքի Միջազգային բժշկական կենտրոնի տնօրենի և Թուրքմենստանի Բժշկական պետական համալսարանի ռեկտորի պաշտոնները:
2001թ. ապրիլին ստանձնել է նաև Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը:
2006թ. դեկտեմբերի 21-ից, երկրի Անվտանգության պետական խորհրդի որոշմամբ, ժամանակավորապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի և Զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը:
2007թ. փետրվարի 11 –ին համազգային ընտրություններին, վեց թեկնածուներից հենց նա է ընտրվել Թուրքմենստանի նախագահի պաշտոնում:
2012թ. փետրվարի 12-ին վերընտրվել է այդ պաշտոնում:
2011թ. հոկտեմբերի 25-ին Կուրբանղուլի Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի հերոսի կոչում է շնորհվել:
Նա ստացել է մի շարք ազգային և արտասահմանյան պարգևներ և մեդալներ: Եվ հանդիսանում է աշխարհի մի շարք համալսարանների և ակադեմիաների պատվավոր դոկտոր և ակադեմիկոս: