Բավ է պառակտվել
07-06-2016 09:40

Մուհամեդ Ալին 6 տարի առաջ կազմել է իր թաղման սցենարը

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսը և հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը կմասնակցեն աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը: Նրանք հարազատների հետ միասին կտանեն մարզիկի դագաղը: Հայտնի է, որ 2010-ին Ալին կազմել է իր հուղարկավորության պլանը: Սգո արարողության սցենարը նա գրել է, այսպես կոչված, «Գրքում», որի հաստությունը կազմում է մոտ 5 սմ: Համաձայն նրա ցանկության` հոգեհանգիստը պետք է կայանա մարզադաշտում, ուր կարող է գալ յուրաքանչյուրը: Դեպի գերեզման շարասյունը կշարժվի Ալիի պատվին անվանակոչված փողոցով, կանցնի նաև մարզիկի անվան թանգարանի կողքով: Բացի այդ, մարզիկը ցանկացել է, որ իր աճյունը տանեն այն թաղամասով, որտեղ մեծացել է նա: Բռնցքամարտիկի հուղարկավորությունը կկայանա հունիսի 10-ին` Լուիսվիլ քաղաքում: Արարողությունը կհեռարձակվի համացանցով: Մուհամեդ Ալին մահացել է հունիսի 3-ին` 74 տարեկանում: