Բավ է պառակտվել
21-07-2014 09:58

Կործանված մալայզիական ինքնաթիռի մասին բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է

Այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման առնչությամբ բանաձևը, հայտնում է РИА Новости-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագիծը պահանջում է «բոլոր պետություններից և տարածաշրջանում իրադարձությունների այլ մասնակիցներից զերծ մնալ քաղաքացիական ինքնաթիռների դեմ գործողություններ իրականացնելուց»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում կործանվել էր մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Ամստերդամից Կուալա Լումպուր: Ինքնաթիռում եղած բոլոր 298 մարդիկ զոհվել են: Իսկ արդեն ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ Ուկրաինացի ապստամբները հայտնել են, թե հայտնաբերել են Boeing 777-ի «սև արկղերը»: