Բավ է պառակտվել
30-05-2014 09:43

Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու կոտորածները դատապարտել է Լուիզանայի սենատը

Երեկ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի հակահայկական ծրագրերն ընդդեմ հայ բնակչության, և կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ ստիպել Բաքվին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Այս մասին, ըստ Asbarez-ի, տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանը:
Այս միջոցառումը ներկայացրել է սենատոր Էդվին Մյուրեյը, ով անցյալ տարի գլխավորել է նահանգային Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը՝ կոչ անելով ԱՄՆ-ին՝ աջակցել զարգացող ժողովրդավար պետության ինքնորոշման և ժողովրդավարական անկախության կայացմանը: Այս տարի ընդունված 166-րդ բանաձևը «կարեկցություն և աջակցություն է հայտնում Ադրբեջանում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածների և վայրագությունների զոհերի ընտանիքներին»: