Բավ է պառակտվել
30-07-2014 11:06

Իսրայելից Լատինաամերիկյան 5 երկրներ հետ են կանչել րենց դեսպաններին

Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Չիլին, Պերուն և Սալվադորը որոշել են հետ կանչել Իսրայելի իրենց դեսպաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աղբյուրի փոխանցմամաբ ավելի վաղ նման քայլի էին դիմել Էկվադորի և Բրազիլիայի կառավարությունները: Լատինաամերիկյան պետությունների իշխանությունները հայտարարել են Իսրայելի կողմից անհավասարաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, կոչ են արել հրադադար հաստատել, միաժամանակ դատապարտել են Իսրայելի խաղաղ բնակչության ուղղությամբ հարձակումն և հրթիռակոծությունները: Չիլիի կառավարությունը Գազայի հատվածում իսրայելական գործողությունը որակել է որպես «պաղեստինցի քաղաքացիական բնակչության դեմ կոլեկտիվ պատժի իրականացում»: Պերուի կառավարությունը «խորը ափսոսանք է հայտնել հրադադարի խախտման և Գազայի հատվածում Իսրայելի ռազմական նոր գործողությունների առնչությամբ»: Իսրայելական ԱԳՆ-ի ներկայացուցիչը տեղական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Բրազիլիան «հսկա է տնտեսությունում և մշակույթում», սակայն շարունակում է «թզուկ մնալ դիվանագիտությունում»: