Բավ է պառակտվել
18-04-2014 08:45

Լաթաքիայում հաշվեհամար է բացվել, քեսաբահայերին աջակցելու նպատակով

Լաթաքիայում գործող ՛՛Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոնը՛՛ հայտարարությամբ է հանդես եկել` սիրիական ճգնաժամի զարգացման, ինչպես նաեւ Քեսաբի եւ տարհանման ենթարկված քեսաբահայերի անբարենպաստ վիճակի մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. Քեսաբը եւ քեսաբահայերը, սիրիական հայրենիքի մասը լինելով, այսօր ճգնաժամի սարսափելի հետեւանքներն են կրում: Հարեւան Թուրքիան, որն անհերքելիորեն արտաքին միջամտություն է նախաձեռնել սիրիական հակամարտությանը, Քեսաբի պարագայում իր հակահայկական քաղաքականությունն է ի ցույց դրել: Քեսաբահայերը, ինչպես եւ Սիրիայի ողջ հայությունը, հավատարիմ են խնդրի` սիրիական հայրենիքի ամբողջականության եւ միասնության պահպանման, ինչպես նաեւ գոյություն ունեցող քաղաքական միջոցներով, երկխոսության ճանապարհով եւ առանց արտաքին միջամտության լուծմանը:

Երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր կիսել են մեր ցավը, հաղորդում ենք, որ մենք` քեսաբահայերս, ներկա պահին կենտրոնացված լինելով Լաթաքիայում, արդեն սեփական կառույցներն ունենք, մասնավորապես` «Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոնը», որ այդ հարցով զբաղվող միակ իրավաբանական կառույցն է՛՛: