Բավ է պառակտվել
20-09-2013 15:40

Ջոն Քերին շնորհավորել է հայերին `անկախության տոնի առիթով


ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակվել է պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի
առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Նախագահ Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից ես իմ ամենաջերմ մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով։ Միացյալ Նահանգները
և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ տևական
բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի խոշորագույն բնակավայրերից մեկն է,
ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։
Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգով: Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր
ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ
անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»: