Ըստ չինացի գիտնականների՝ գնդաձև կայծակի հիմնական տարրերի քիմիական կազմն են կազմում սիլիցիումը, երկաթը և կալցիումնը, փոխանցում է RT-ն: Չինացի ֆիզիկոսները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հաստատել 2000 թ. նորզելանդացի գիտնական Ջոն Աբրահամսոնի առաջ քաշած տեսությունը, ըստ որի՝ գետնին կայծակի հարվածելու ժամանակ ջերմաստիճանի հանկարծակի եւ ուժեղ բարձրացումը հողից գոլորշիացնում է սիլիցիումի, երկաթի և այլ տարրերի օքսիդները: Իսկ հարվածի ալիքը կուտակված գազն օդ է արտանետում՝ գնդի տեսքով: Ըստ չինացի ֆիզիկոսների՝ գնդաձև կայծակի գաղտնիքը բացահայտված է: Պարզվել է նաեւ, որ գնդաձև կայծակի փայլատակումների տատանումները կազմում են 100 հերց՝ չնայած որ պետք է երկու անգամ քիչ լինեն: Չի բացառվում, որ հավելյալ 50 հերցն ավելացնում են հարևանությամբ գտնվող էլեկտրալարերը: