Բավ է պառակտվել
07-04-2016 13:06

Լրագրողնեը Նազարբաևի թոռան մոտ երկու օֆշորային ընկերություններ են գտել

Հետաքննող լրագրողները, իրավաբանական Mossack Fonseca ֆիրմայի փաստաթղթերի բազայի արտահոսքի շնորհիվ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան` Նուրալի Ալիևի մետ երկու օֆշորային ընկերություններ են գտել: Ինչպես հայտնում են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) և Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կազմակերպությունը (OCCRP), դրանք գրանցված են Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում` Alba International Holdings և Baltimore Alliance Inc.
Ավելի վաղ հրապարակվել էր Mossack Fonseca, պանամական իրավաբանական ֆիրմայի փաստաթղթերը, որոնք ինչպես հավաստիացնում է թերթը, վկայում են, որ մի շարք համաշխարհային առաջնորդներ ու նրանց շրջապատը առնչություն ունի օֆշորային սխեմաների հետ: Այնտեղ ներգրավված են մարդիկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատից, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը և համաշխարհային վերնախավի մի շարք այլ ներկայացուցիչներ: