Բավ է պառակտվել
16-08-2014 13:53

Իրաքում 80 եզդիների մահապատժի են ենթարկել

«Իսլամական պետություն» զինյալ խմբավորումը 80 եզդիների է մահապատժի ենթարկել, երբ նրանք հրաժարվել են իսլամ ընդունել:
Հաշվեհարդարը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում, որտեղ բնակվում են այս համայնքի ներկայացուցիչները։
Իրաքյան Քուրդիստանի ներկայացուցիչ Հոշիար Զիրաբը պատմել է, որ «զինյալներ տեղափոխող մեքենաները ցերեկը մտել են գյուղ և սկսել են մահապատիժն այն բանից հետո, երբ բնակիչների մեծ մասը հրաժարվել է իսլամ ընդունել»։
Հունիսի սկզբից Իրաքում ակտիվացած «Իսլամական պետություն» խմբավորումը մինչ այդ կռվում էր Սիրիայի տարածքում։ Այժմ նրանք տարածքներ են գրավել Իրաքի հյուսիսային շրջաններում և Սիրիայի որոշ մասերում և իսլամական խալիֆայություն հռչակել։ Նրանք հալածում են տեղի ոչ մուսուլման ժողովուրդներին, որոնք ցեղասպանության վտանգի առաջ են հայտնվել։