Բավ է պառակտվել
27-04-2014 21:03

Հովհաննես Պողոս II-ը և Հովհաննես XXIII-ը սրբադասվել են

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբադասել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին և Հովհաննես XXIII-ին: Կաթոլիկ աշխարհի համար այդս բացառիկ հանդիսությունը, որը միաժամանակ միավորել է Հռոմի չորս պապերին, ներառյալ հանգստի անցած Բենեդիկտոս XVI-ին, ով հրաժարվել է գահից անցյալ տարվա փետրվարին, տեղի է ունեցել կիրակի Վատիկանում:

"Մենք սրբերի և երանելիների շարքին ենք դասում և սրբադասում ենք Հովհաննես Պողոս II-ին և Հովհաննես XXIII-ին և սահմանում ենք, որ յուրաքանչյուր եկեղեցում նրանց պետք է պաշտեն որպես սրբերի: Հանուն Հոր և Որդու և Հոգվույն Սրբո", - հայտարարել է լատիներեն լեզվով Ֆրանցիսկոսը հատուկ բանաձևը, որով որպես նոր սրբեր են հռչակվել լեհ Կարոլ Վոյտիլան (Հովհաննես Պողոս II-ը) և իտալացի Անջելո Ջուզեպպե Ռոնկալին (Հովհաննես XXIII-ը):

Հատուկ սրբադասման հանդիսության առթիվ Հռոմ են ժամանել 122 երկրների պատվիրակություններ, 24 պետությունների ղեկավարներ, ներառյալ թաավորական ընտանիքների ներկայացուցիչներին, և կառավարությունների 10 ղեկավարներ: Ըստ ոստիկանության տվյալների, Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում և հարակից փողոցներում կիրակի մեկ միլլիոնից ավելի մարդիկ են հավաքվել: Նրանք. ում չի հաջողվել տեղակայվել Վատիկանի մոտ, հետևել են արարողությանը Հռոմում և Միլանում տեղադրված 19 մեծ էկրանների միջոցով:
Հետաքրքիր է, որ կիրակի օրվա ողջ առավոտյան ընթացքում Իտալիայի մայրաքաղաքում մռայլ եղանակ էր, սակայն երկու նոր սրբերի անունների հայտարարման պահին մի քանի րոպեով արև է շողացել: Տոնական արարողության ժամանակ ներկա է եղել նաև Բենեդիկտոս XVI-ը: Ապրիլի 16-ին նա դարձել է 87 տարեկան, և շատերը ենթադրում էին, որ նախկին պապը չի կարողանա մասնակցել հանդիսություններին: Սակայն երեկ նա հաստատել է իր մասնակցությունը սրբադասման արարողությանը: Հրապարակում բուռն ծափահարություններով են դիմավորել նախկին պապին: