Բավ է պառակտվել
21-04-2014 09:50

Ֆիլիպիններում իսլամիստներն իրենց ինքնավարությունը կունենան

Ֆիլիպիններում օինագիծ է ստորագրվել` երկրի հարավում Բանգսամորո ինքնավար մարզ ստեղծելու վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ նովոստին»: Որոշումը կայացվել է տեղի կառավարության և այդ երկրում գործող «Մորո» ազատագրականիսլամական ճակատի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Փաստաթուղթը ստորագրվել է հարավային Կոտաբատո քաղաքում` Բանգսամորոյի անցումային հանձնաժողովի նիստի ժամանակ: Ստորագրված օրինագիծը հանձնվելու է երկրի նախագահ Բենիգնո Ակինոյի դիտարկմանը, որը պաշտոնապես այն պետք է ներկայացնի Կոնգրեսում: Փաստաթուղթը չի հրապարակվի, քանի դեռ խորհրդարանն այն չի քննարկել: Չնայած Ֆիլիպիններում հիմնականում բնակվում են քրիստոնյաներ, սակայն երկրի հարավում մեծամասնություն են կազմում մահմեդականները: Իշխանությունների և ՄԱԻՃ-ի միջև կոնֆլիկտը շարունակվում է 40 տարի: Դրա զոհ են դարձել 150 հազար մարդ: