Բավ է պառակտվել
24-03-2016 09:18

ԻՊ-ը Թուրքիային նավթ է վաճառում 1 բարելը 12 դոլարով (լուսանկարներ)

Համացանցում հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստաթղթերը, որոնք վկայում են զինյալների կողմից նավթի արդյունահանման և «սև ոսկին» հարևան Թուրքիա արտահանելու մասին։

Փաստաթղթերը հայտնվել են քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի ձեռքում՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Աշ-Շադդադի քաղաքի գրոհի ժամանակ: Նրանք այդ փաստաթղթերը հանձնել են լրագրողներին: Հենց այդ ժամանակ էլ քրդերը պատանդ էին վերցրել զինյալների Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, որոնք պատմել են ԻՊ-ի և Թուրքիայի կապերի մասին:

Աշ-Շադդադի քաղաքը Սիրիայի հյուսիս- արևելքում գտնվող նավթարդյունահանման խոշորագույն կենտրոններից է: Լրագրողներն Աշ-Շադդադի եկել էին քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից քաղաքն ազատագրելուց 10 օր անց: Իրենցից հետո ահաբեկիչներն ավերված քաղաք էին թողել:

Նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Շադդադիում, որտեղ մոտ 10 հազար մարդ է ապրում: ԻՊ-ի զինյալները փախել էին՝ թողնելով բոլոր իրերը, այդ թվում՝ փաստաթղթեր:


Երբ քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերն սկսեցին հարձակումը, ահաբեկիչները լքեցին Աշ-Շադադին՝ թողնելով ոչ միայն փաստաթղթերը, այլ անգամ անձնական իրերն ու կոշիկները:

Որոշ թաղամասերում անգամ  սափրված մորուքի մնացորդներ են գտել, քանի որ զինյալները փախուստի էին դիմել քաղաքացիական հագուստներով:
Գերի ընկած թուրք իսլամիստը պատմել է, որ ԻՊ-ը ստացած նավթը վաճառում է Թուրքիային, այն էլ այնպիսի ծավալներով, որ անհնար է թուրքական իշխանությունները տեղյակ չլինեն այդ մասին:

«Նավթի առևտուր է տեղի ունենում, դա ես հաստատ գիտեմ… Բացի այդ, նրանք ԻՊ-ին օգնում են սննդամթերքով, անհրաժեշտ ապրանքներով, աջակցում են գումարով, զենքերով, զինամթերքով: Եվ այդ ամենն արվում է բացահայտ»,-պնում է թուրք զինյալը:

Այն մասին, որ ԻՊ-ի տարածքում նավթի արդյունահանումն իրականացվում է մեծ ծավալներով, վկայում են փաստաթղթերը: Դրանց թվում են «Իսլամական պետության բնական ռեսուրսների նախարարության գազի և նավթի դեպարտամենտի» փաստաթղթերը, որոնք 2016 թվականի հունվարին նավթատարների վարորդներին հանձնված նավթի մասին են վկայում:
Համաձայն այդ տվյալների՝ վարորդներն ԻՊ-ից նավթը գնել են մեկ բարելի դիմաց 12-26 դոլարով: