Բավ է պառակտվել
14-02-2014 11:00

Հունաստանում գործազրկության մակարդակը ռեկորդային է

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ Հունաստանում գործազրկության մակարդակը 28 տոկոս է կազմում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին նշվել է կառավարության նոր վիճակագրական զեկույցում:
Նախորդ «ռեկորդը» գրանցվել էր անցած տարվա օգոստոսին. այդ ժամանակ Հունաստանում գործազրկությունը կազմել էր 27.6%։ Համեմատության համար պետք է նշել, որ 2012թ. մայիսին այդ ցուցանիշը ավելի ցածր էր՝ 23.8%, իսկ 6 տարի առաջ՝ տնտեսական ճգնաժամից առաջ՝ գործազրկությունը չէր գերազանցում 12%-ը։
Ըստ տվյալների՝15-25 տարեկան հույների 61%-ից ավելին չեն կարողանում աշխատանք գտնել։ Այս պահին դա վատագույն ցուցանիշն է ԵՄ-ի բոլոր երկրների շրջանում։
Այնուամենայնիվ, հունական իշխանությունները հույս ունեն արագ բարելավել իրավիճակը։ Ենթադրվում է, որ հունական տնտեսության աճը 2014-ին կկազմի 0.6%։