Բավ է պառակտվել
28-11-2014 09:13

Հռոմի պապն այսօր կայցելի Թուրքիա

Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսն կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ Հռոմից ժամանող օդանավն Անկարայի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 14:00-ին:
Պաշտոնական ընդունելությունից հետո հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աթաթուրքի դամբարան, ապա հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նոր նախագահական պալատում:
Դրանից հետո Պապը կայցելի Թուրքիայի կրոնական հարցերով վարչություն և կհանդիպի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:
Վաղը բարձրաստիճան հյուրը կմեկնի Ստամբուլ: Այնտեղ նա նախ կայցելի քրիստոնեական կարևորագույն սրբավայր համարվող Սբ Սոֆիայի տաճար, ապա՝ Ստամբուլի կենտրոնական՝ Սուլթանահմեթ մզկիթ:
Նոյեմբերի 30-ին Հռոմի պապը նախատեսում է այցելել Ստամբուլի եկեղեցիներ: