Բավ է պառակտվել
14-05-2014 10:42

Որպես հրեաներ՝ Քնեսեթ պետք է ճանաչի հայ ժողովրդի կրած տառապանքները.Քնեսեթի խոսնակ

«Որպես հրեաներ՝ Քնեսեթ պետք է ճանաչի  հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ, եթե իրենք որևէ մեկին դրա համար չմեղադրեն», նման հանտարաություն է արել Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը լիագումար նիստի ընթացքում։ Խեսնակը նաև հավելել է, որ   այդ քննարկումը չի դատապարտում որևէ ժամանակակից երկրի։ «Մենք որևէ մեկին չենք մեղադրում, այլ գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը։ Մենք չենք կարող մերժել պատմությունն ու մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական զգուշությունից»,-շարունակել է Էդելշտեյնը։  Քնեսեթում Ցեղասպանության ճանաչման առաջարկով է ներկայացել Իսրայելի «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնը, ով կոչ է արել հրեական կառավարությանը մինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչել այն։ «Կառավարությունը չպետք է զոհաբերի Ցեղասպանության ճանաչումը հանուն ժամանակավոր շահերի։ Ամեն անգամ դիվանագիտական իրավիճակը տարբեր է։ Երբ մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, չենք ճանաչում Ցեղասպանությունը, սակայն, երբ ի հայտ է գալիս Մարմարայի հարցը, մենք մտափոխվում ենք»,- նշել է կուսակցության նախագահն ու հավելել, թե որպես Հոլոքոստ տեսած ազգ իրենք չեն կարող շարունակել անտեսել Հայոց ցեղասպանության հարցը։ Զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուն համակարծիք է Քնեսեթի մյուս պատգամավորների հետ այն հարցում, որ Ցեղասպանության ճանաչումը հրեաների բարոյական պարտավորությունն է։