Բավ է պառակտվել
29-01-2014 16:20

Կիևում կրքերն ավելի քան թեժ են

aif.ua-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքում, որը գրավել են ընդդիմության ակտիվիստները, փոխհրաձգություն է սկսվել: Փորձում են շենքից դուրս հանել «Ընդհանուր գործ» շարժման անդամներին: Հակառակորդ կողմի ինքնությունն առայժմ պարզ չէ: Շենքում կրակոցներ են հնչում, նռնակներ են նետվում: Ներխուժելու փորձ կատարած անձանց խումբը պնդում է, որ շենքն ազատելու վերաբերյալ պատգամավորական կարգադրություն ունեն: Կարգադրության հեղինակն անհայտ է մնացել, քանի որ գրոհողների վրա հինգերորդ հարկի պատշգամբից ջուր են լցրել: Արդեն կան նաև վիրավորներ, որոնց սկսել են հեռացնել իսկ լրագրողներին ներս չեն թողնում:Ավելի ուշ պարզվել է, որ գրոհի փորձին մասնակցել են «Սոտնի Սվյատոսլավա» անդամները: