Բավ է պառակտվել
02-07-2014 09:58

Հոնկոնգում գիշերը 500 ցուցարարի ձերբակալել են

Հոնկոնգի ոստիկանությունը գիշերը ձերբակալել է մոտ 500 ցուցարարի, որոնք հայտնվել էին քաղաքի կենտրոնում՝ հուլիսի 1-ին ժողովրդավարության կողմնակիցների բազմահազարանոց երթից հետո:
Հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ՝ հիմնականում ուսանողներ, չեն ցանկացել հեռանալ և գրավել են քաղաքի գործարար կենտրոնում գտնվող Chater road փողոցը, որտեղ տեղակայված են ֆինանսական հաստատությունների շտաբ-բնակարանները։

Ոստիկանությունն անհրաժեշտ է համարել ցուցարարներին ցրելու համար ուժային մեթոդների կիրառումը, որպեսզի հավաքվածները չխանգարեն երթևեկությանը։

Լուսադեմին օրենքի պահապաններին հաջողվել է ցուցարարներից մաքրել թաղամասը։ Նրանցից շատերն ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ։