Բավ է պառակտվել
01-05-2014 11:30

Հալեպում հայաշատ թաղամասերը ռմբակոծվել են, վիրավորվել է երկու հայ

Հալեպի հայաշատ շրջաններ Նոր Գյուղ, Վիլլաներ և այլ թաղամասեր, երեկ հրասանդերի, արկերի և հրթիռների թիրախ են դարձել:
Ինքնաշեն մի հրթիռ ընկել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի մոտ գտնվող ազգապատկան «Օշական» շենքի փողոցում։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ մեկը պատանի, իսկ մյուսը մեծահասակ։ Հրթիռը նաև մեծ նյութական վնասներ է հասցրել՝ քարուքանդ անելով բնակարաններն ու ամբողջ փողոցը։

Եվս երկու արկ է ընկել է Նոր Գյուղի մզկիթի մոտ գտնվող փողոցներից մեկում, իսկ երկրորդը հարվածել է Ազգային Զավարյան վարժարանին, սակայն բարեբախտաբար երկուսն էլ չեն պայթել։

Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում պայթած ականի բեկորներից վիրավորվել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։

Պայթյունների հետևանքով նյութական մեծ վնասներ կան։

Մեկ օր առաջ՝ ապրիլի 29-ին պատահական փամփուշտի զոհ է դարձել նաև Րաֆֆի Հեքիմյանը, իսկ երեկ տեղի է ունեցել ավելի վաղ Դամասկոսում զոհված հալեպահայ զինծառայող Ուիլյամ Մակարի (Մակարյան) հուղարկավորության արարողությունը։